|
Կոնտեքստ
գովազդ. | <<
վերադարձ գլխավոր էջ
Կոնտեքստ/համատեքստային գովազդը ժամանակակից
ինտերնետային ամենա տարածված գովազդային
եղանակներից է: Այն ամենա արդյունավետն է
համարվում գովազդային տեխնոլոգիաների մեջ`
գովազդատուի և գովազդող կայքի տեսանկյուններից:
Կոնտեքստ գովազդը առավելապես լինում է
տեքստային տարբերակով, սակայն որոշ դեպքերում
այն լինում է նաև բաններային:
Կոնտեքստ գովազդ արտահայտությունն արդեն
բնութագրում է իր տարբերակը. Գովազդային
տեքստը, որը տեղադրվում է ինտերնետային էջում,
մեծամասամբ պետք է համապատասխանի տվյալ էջի
բովանդակության հետ, որն էլ մեծացնում է
գովազդի արդյունավետությունը, քանի որ տվյալ
էջի այցելուները հիմնականում նաև կարող են
հետաքրքրված լինել գովազդվող հայտարարությամբ:
Կոնտեքստ գովազդը կարո է տեղադրվել որոշակի
կայքում կամ էջում ինչպես անհատական
պայմանավորվածությամբ, այնպես էլ կոնտեքստ
գովազդային համակարգերի միջոցով
(Google Adsense, Begun.ru,
Yandex Direct, Yahoo Adsense, Hanguyc Points
(հայ),
AdBook (հայ)
և այլն...):
Կոնտեքստային գովազդային համակարգերի միջոցով
կայքերը կարող են տեղադրել գովազդային բլոկներ
իրենց մոտ և վարձատրվեն համապատասխան
այցելությունների համար (pay-per-click),
իսկ գովազդատուները հեշտությամբ կարող
են հրապարակել իրենց գովազդային
հայտարարությունները միանգամից բազմաթիվ
կայքերում` ըստ իրենց հայեցողության:
Տես նաև`
բաններային
գովազդ
/ banner advertisement
|