|
Թաքնված
գովազդ. | <<
վերադարձ գլխավոր էջ
Թաքնված գովազդը, որպես այդպիսին, զարգացավ
բլոգոսֆերայի զարգացմանն զուգահեռ: Թաքնված
գովազդային եխնոլոգիաները հիմնականում
կիրառվում են բլոգային ռեսուրսների միջոցով,
երբ բլոգի հեղինակը, ստանալով որոշակի գումար
գովազդատուից, հրապարակում է որոշակի
տեղեկատվություն գովազդատուի ապրանքների կամ
ծառայությունների վերաբերյալ` առաջացնելով
հետաքրքրություն ընթերցողների շրջանում,
ինչպես նաև կազմակերպելով քննարկում գովազդվող
ապրանքների կամ ծառայության մասին. այն
բավականին արդյունավետ միջոց է նոր ապրանքների
և ծառայությունների արագ տարածման համար, որն
արդեն բավականին հաջող կիրառվում է ամերիկյան,
Եվրոպական և ռուսական ինտերնետային
միջավայրում:
Թաքնված գովազդի բովանդակությունը կարող է
ստեղծվել ինչպես բլոգերի, այնպես էլ նախապես
տրամադրվել գովազդատուի կողմից, որը
հետագայում հարմարեցվում է բլոգերի անհատական
տեսակետների հետ և հրապարակվում:
Թաքնված գովազդային տեխնոլոգիաներն աշխարհում
կատարվում են լեգալ և այն արդեն նորություն չէ
օգտվողների համար:
Թաքնված գովազդային տեխնոլոգիաները կարող են
կիրառվել ոչ միայն կոմերցիան նպատակների, այլև`
քաղաքական, սոցիալական, մշակության և այլ
նպատակների համար:
Տես նաև`
կոնտեքստային գովազդ
/ context
advertisement
|