|
Սոցիալական
մեդիա
գովազդ. | <<
վերադարձ գլխավոր էջ
Սոցիալական մեդիա գովազդային տեխնոլոգիաներն
ունեն համեմատաբար փաքր տարիք ինտերնետ-գովազդային
այլ տեխնոլոգիաների համեմատությամբ:
Սոցիալական մեդիա
առաջխաղացում (social media promotion)
կատարվում է սոցիալական
ցանցերում, ինտերակտիվ այլ համակարգերում,
ֆորումներում և բլոգային մեգառեսուրսներում:
Սոցիալական մեդիա գովազդային տեխնոլոգիաների
արդյունավետությունը բարձրացնում է թիրախային
մարքետինգի կիրառումը, որն ամենա հարմարն է
հենց սոցիալական մեդիա ռեսուրսներում, որտեղ
հստակ կարելի է կողմնորոշվել օգտվողների
նախասիրությունների հիման վրա:
Սոցիալական ցանցերում հայտնի են կոմերցիոն
բրենդների, քաղաքական գործիչների, աստղերի,
երաժիշտների և հասարակական գործիչների ֆան-էջերի,
սոցիալական խմբերի, գովազդային բաններների
կիրառումը, որոնց հետ օգտվողն ավելի հաճախ և
հաճույքով է շփվում, քան այլ մեդիա
տարբերակներում:
Սոցիալական մեդիա գովազդի եղանակ է նաև մի
քանի բլոգներում և ֆորումներում որոշակի
անհատի, բրենդի կամ ծառայությունների մասին
քննարկումների կազմակերպումը: Այն ապահովում է
անալիտիկ տեղեկություններ, ապրանքանիշի մասին
ինֆորմացիայի տարածում և այլն:
Տես նաև`
կոնտեքստային գովազդ
/ context
advertisement
|