|
Տեքստային
գովազդ. | <<
վերադարձ գլխավոր էջ
Տեքստային գովազդը տեղադրվում է համապատասխան
կայքէջում, որի դիմաց կայքի ադմինիսրտաորը
ստանում է որոշակի գումար` որոշակի
ժամանակամիջոցի համար:
տեքստային գովազդը կարող է տեղադրվել ինչպես
կայքի բոլոր էջերում, այնպես էլ կայքի որևէ
էջում` կախված գովազդատուի ցանկությունից:
Ժամանակակից ինտերնետային առաջխաղացման
տեխնոլոգիաներում այս ձևն ամենատարածվածն է`
կայքի առաջխաղացումն ապահովելու համար:
տեքստային ուղիղ հղումներն ապահովում են բարձր
որոնողական արդյունքներ տարբեր որոնողական
համակարգերում, որը պայմանավորված է նրանով,
որ գովազդվող կայքը ունի բազմաթիվ հետադարձ
հղումներ - որը նշանակում է, որ այդ կայքը
հայտնի է ինտերնետում, այսինքն կարևոր է:
Տեքստային գովազդը սակայն, այնքան էլ չի
խրախուսվում որոնողական համակարգերի կողմից,
քանի որ այն սիմուլյացիաների հնարավորություն
է տալիս օպտիմիզատորներին` կայքը
արհեստականորեն որոնողական համակարգերում
առաջմղելու համար:
Տեքստային գովազդի կիրառումը պետք է կատարվի
մանրամասն վերլուծված եղանակով, որպեսզի
գովազդային միջոցառումները հակառակ արդյունք
չունենան գովազզդվող կայքի և գովազդող
ռեսուրսների համար:
Տես նաև`
կոնտեքստային գովազդ
/ context
advertisement
|